ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Միավորման գաղափարն այսօր տաբու է դարձել

Միավորման գաղափարն այսօր տաբու է դարձել
28.12.2022 | 08:33

Երբ ասում ենք, որ Սահմանադրությունը պետք է Անկախության հռչակագրի վրա հիմնված լիներ, այլապես ապօրինի է, ոչ թե Հռչակագիրն ենք քննադատում կամ մերժում, այլ՝ Սահմանադրությունը։ Սուտը, երբ անպատիժ է մնում, նոր սուտ է ծնում, նոր սուտը մե՜ծ սուտ է ծնում, և հետո այնքան են բոլորը խճճվում ստերի սարդոստայնում, որ սուտը դառնում է քաղաքական օրակարգ։


Անկախության հռչակագրում պարզ գրված է, որ Արցախը վերամիավորված է Հայաստանի Հանրապետությանը։ Հռչակագրի սկզբունքներից շեղվելով՝ այսօր հասել ենք անհեթեթ մի վիճակի, երբ հայերեն պարզ, տրամաբանական նախադասություններ այլևս չենք կարողանում կազմել։ Եթե նկատել եք, վերջին տարիներին կարգախոսները մանկական թոթովանքի են նման՝ «առանց այսինչի Հայաստան», կամ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Կարգախոսը երբեք ժխտական իմաստ չպետք է ունենա։ Բայց, քանի որ անկախ համարվող Հայաստանի հանրապետությունը ի սկզբանե ստի և առաջին հերթին ինքնախաբեության վրա է հիմնված եղել, մեր լեզվամտածողությունը նույնպես խեղվել է, և պատահական չէ, որ միավորման գաղափարն այսօր տաբու է դարձել։


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 17124

Մեկնաբանություններ